08 11 2021

Կեղծ, ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի․ Իշխան Սաղաթելյան



«Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին ելույթի խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով հայտարարեց, որ ութ ամիս շարունակ փողոցում պայքարել են, բայց իրենց նպատակին դեռ չեն հասել:

«Մեր քայլերի ու գործողությունների արդյունքում, բայց ոչ երբեք մեր պայմանավորվածությունների կամ մեր որոշմամբ երկրում տեղի ունեցավ ընտրություն, մենք այդ ընտրությունը դիտարկեցինք իբրև միջոց ու հնարավորություն այս իշխանություններին հեռացնելու, ցավոք, այդ ընտրություններին հաղթեց սուտն ու կեղծիքը, պոպուլիզմն ու ամբոխավարությունը, վարչական լծակներն ու բռնաճնշումները ու այս իշխանությունը վերարտադրվեց՝ երկիրը տանելով նոր կորուստների, նոր զիջումների», - ասաց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ ընտրություններից հետո շարունակվում են նոր կորուստները, թշամին շարունակում է ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ իշխանությունների կողմից չկա պայքար ու դիմադրություն:

«Կեղծ, ցնորամիտ խաղաղասիրության գաղափարներով երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ