Նիկոլ Փաշինյանը Հ1-ին տված հարցազրույցում Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին ասում է․ «Մենք պիտի անհոգնել աշխատենք՝ օր առաջ մեր եղբայրներին վերադարձելու ուղղությամբ, և մենք այդպես էլ անում ենք։ Ամեն օր այդ ուղղությամբ կատարվում է աշխատանք։ Այո, պիտի արձանագրենք, որ այդ աշխատանքն արվում է՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և մենք պետք է աշխատենք մեր միջազգային գործընկերների, միջազգային հանրության հետ, նաև Ադրբեջանի հետ պիտի աշխատենք, որպեսզի այդ խնդիրն օր առաջ, րոպե առաջ լուծվի»։
Փաստենք մեկ բան՝ գերիների հարցում Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը ոչինչ անել չեն կարող և նրանց հույսը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն է։ Փաշինյանը պատրաստ է տալ գերիների դիմաց շատ բան, ոչ միայն քարտեզներ, այլ գուցե՝ տարածքներ, բայց հարցն այն է, որ նա չի կարողանում լուծել գերիների հարցը։
Հիշեցնենք՝ հունիս ամսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, բեմից հայտարարում էր․ «Մեր եղբայրները կներեն մեզ ևս մեկ-երկու ամիս գերության համար»։ Այդ մեկ-երկու ամսից ացել է 5 ամիս, Փաշինյանի «օր առաջ»-ը տևել է արդեն մեկ տարի, ու նա ոչ մի այլ բան ասելու չունի ասելու, քան՝ «չկասկածեք», «աշխատում ենք»։
Գերիների ծննողները հեռուստացույցի առաջ նստած՝ ուշադիր հետևում էին, թե վերջիվերջո պետության ղեկավար է, բանակցություններ է վարում, իրենց զավակների մասին ի՞նչ նորություն կա։ Նորությունն այն էր, որ Հայաստանը գիտի, որ 40 գերի ունի։
Ի դեպ, Հայաստանի տարածքից վերջերս Ադրբեջանը գերի վերցրեց իրանցի վարորդների։ Իրանը կարողացավ կոշտ դիրքորոշման արդյունքում մի քանի օրում հետ ստանալ իր քաղաքացիներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը