06 11 2021

Բարի գալուստ հհշ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն. Արթուր Ղազինյան

Բարի գալուստ հհշ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն. Արթուր Ղազինյան

Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և սյլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուրավոր միլինավոր դոլարները՝ փոշիացված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Երեկ Գորիսում էինք, մասնակցում ենք Առուշ Առուշանյանի գործով իրավական աբսուրդի վերածված դատական նիստին:

Նիստը դատական համար չէր կարելի, քանի որ դատարանը վերածվել էր մեղադրող կողմի և ուշադիր հետևում էր Երևանից ժամանած դատախազի բոլոր ցուցումներին և ենթարկվում բրա բոլոր պահանջներին:

Ի վերջո դատարանը, դատախազի հետ նախնական համաձայնության գալով, խմբային շահերից ելնելով և չարաշահելով իր լիազորությունները, 4 ժամ խորհրդակցական սենյակում փակվելու հետո երկնեց Վիշինսկու մեթոդներով մշակված խայտառակ ակտ. առանց դատաքննության հիմնավոր համարեց դատախազի կողմից Առուշանյանին առաջադրված քաղաքական մեղադրանքի կասկածը և պետբյուջե գանձեց 2 միլիոն դրամ գրավը:

Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և սյլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուրավոր միլինավոր դոլարները՝ փոշիացված:

Բարի գալուստ հհշ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն . . .»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ