Եթե հաշվի առնենք, որ դատական նիստը ամբողջ օրվա ընթացքում ձգձգվեց և էնպիսի միջնորդություններով, որոնց դեպքում դատարանը որոշում է կայացնում հենց նիստերի դահլլիճում, իսկ այս դեպքում դատարանը գնաց որոշում կայացնելու և դա տևեց մի քանի ժամ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ փաստաբանը հենց դատական նիստի սկզբում հայտարարեց, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնոդրություն է ներկայացնելու և այդ պայմաններում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իհարկե ունենք բավարար հիմքեր ենթադրելու, որ դիտավորյալ ձգձգվում է դատական նիստը, իսկ դատարանի վերջին որոշումը, իմ գնահատմամբ, պարզապես աբսուրդ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը