05 11 2021

Դուրս չես գալիս դու, արա․ Արարատի մարզպետի անբարեկիրթ պահվածքը ԱԺ-ում



Ազգային ժողովում Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն աչքի է ընկել անբարեկիրթ պահվածքով։

Լարգրողի հարցին՝ երբևէ եթե Տիգրանաշենը դառնա բանակցության առարկա, ի՞նչ է անելու, մարզպետն ասաց. «Նման հարց չկա, չի էլ լինելու... Դուք հանգստացա՞ք։ Մի հատ մասսա կա, ոնց որ միշտ հարևաններին ասեք՝ էս հարցը կա, էս հարցը կա»։

Նա նշեց, որ Տիգրանաշենը չի դատարկվում, Տիգրանաշենում տները բավականին թանկ են՝ «Երևանի գների նման»։

«Ես իմ առանձնատունն այնտեղ կառուցել եմ 1997 թվականին, ծախսել եմ 200 հազար դոլար»,- ասաց Ռազմիկ Թևոնյանը։

Լրագրողի հարցին՝ եթե հիմա վաճառի այն, գինը բարձր կլինի՞, Թևոնյանը պատասխանեց. «Չէ, ես էնդեղ ծախելու չունեմ։ Մյուս անգամ էտենց անտակտ հարցեր չտաս»։

«Հրապարակ»-ի լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞ւ է նման անհարգալից վերաբերմունք դրսևորում  լրագրողների նկատմամբ, Արարատի մարզպետն արձագանքեց. «Որովհետև դուրս չես գալիս դու, արա, հերը կանիծեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ