Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը կազատվի պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:
Չզեկուցվող հարցերի շարքում է նաեւ նոր մարզպետի նշանակումը: Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:
Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը