05 11 2021

Նոյեմբերի 8-ին կտեսնեք, որ կա հանրության ցասումը և օր օրի աճելու տենդենց ունի․ Արմենուհի Կյուրեղյան



Այն  ուժերը, ոկարծիք են տարածում, որ հանրության պոռթկումը «Հայաստան» դաշինքը իջեցրեց, լավ, թող իրենք կանգնեին, իրենք շարունակեին։ Այս մասին մաուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Ես համոզված եմ, որ հանրությունը նորից ոտքի է կանգնելու ու հանրությունն օր օրի զգում է դրա անհրաժեշտությունը, որովհետև ամեն հարցում է զգում խաբված։ Նոյեմբերի 8-ին կտեսնեք, որ կա հանրության ցասումը և օր օրի աճելու տենդենց ունի»,- նշեց Կյուրեղյանը։

Պատգամավորի խոսքով, ԱԺ-ն այն կարևոր հարթակն էր, որ իրավունք չուներ Ազգային ժողով անցած ընդդիմությունը չօգտագործել։

«Այնտեղ հարցեր են բարձրացվում, պարտավորեցվում է կառավարությանը հարցերի պատասխաններ տալ։ Մենք տեսնում ենք, որ ԱԺ-ն իր գործն անում է, բայց Ազգային ժողովը քիչ է, պետք է համատեղել փողոցն ու Ազգային ժողովը և բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործել այս իշխանություններից ազատվելու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ