Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ինքնախոստովանական ցուցմունք տվեց․ նա խոստովանեց, որ կատարել է հանցանք հայկական պետականության դեմ։ Ինքնիշխանության դեմ գործողություն է կատարել։ Այս մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Սյունիքում տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդումը հանցագործության մասին ներկայացված է եղել դեռևս անցած տարվա դեկտեմբերին, որտեղ նշվել են բոլոր հանգամանքները, նշվել ՀՀ պետական սահմանի մասին օրենքի կարգավորումները, դրա ակնհայտ խախտումները, նշվել է, որ առկա եղել գրավոր կամ բանավոր փոխըմբռնում այլապես հնարավոր չէ որևէ կերպ բացատրել, թե ինչ դրդապատճառ է եղել և որ իրավական ակտով է առաջնորդվել երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը հայկական զինված ուրժերին նահանջի հրաման արձակելիս։ Նաև խոստովանեց որ ինքն է այդ հրամանը տվել։ Հայաստանում իրավակարգի գոյության պարագայում այս մարդիկ պետք է գտնվեին մեկուսարանում շատ վաղուց»,-ասաց Ղազինյանը։
Պատգամավորը նշեց, որ Խորը հիասթաված է դատական համակարգից, քանի որ նրանք զբաղված են ՔՊ-ի պահպանելով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը