04 11 2021

Չեմ զարմանա, որ սրանք մի օր որոշեն Զաքիր Հասանովին ներգրավեն հանձնաժողվի մեջ․ Արտակ Զաքարյան



Ես չեմ զարմանա, որ սրանք մի օր որոշեն Զաքիր Հասանովին ներգրավեն հանձնաժողվի մեջ, որպեսզի լիրաժեք հնարավոր լինի ամբողջ պատերազմի մեղքը բարդել հայկական բանակի և նախկին իշխանությունների վրա։ Այս մասին մասին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Մեր մոտ քաղաքական հասարակական և հանրային կայնքը մեկ տարի էր ամբողջությամբ կենտրոնացել էր ցավոտ խնդիրների վրա և դրա լուծումները մինչ օրս գտնված չեն։ Եվ այդ լուծման բանալիները և մեխանիզմները ամփոփոփված են իշխանությունների մեջ։ Եթե չլիներ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունները, ես գուցե ասեի, որ այնուամենայնիվ այս պատերազմը պետք է տեղի ունենար, բայց Ապրիլյանից հետո փակվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ուժային եղանակով լուծելու բոլոր հնարավորությունները, բացեցին նոր հնարավորությունը կոնֆլիկտը կարգավորելու համար խաղաղ կարգավորման եղանակով։ Այդ ընթացքը կասեցրեց 2018 թվականի իրադարձությունները»,-ասաց Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ