03 11 2021

Ամենակոպիտ խախտումներ արած պաշտոնյաներն են ոգևորվում ու ասում, թե ՄԻՊ-ը երբեմն անաչառ չի եղել․ Թաթոյան



ԱԽ քարտուղարն այն պաշտոնատար անձը չէ, որ ես ժամանակ հատկացնեի և անդրադառնայի իր հայտարարություններին, բայց քանի որ համակարգային խնդիր կա ՝ հետևողական աշխատանք է տարվում վարկաբեկելու բոլոր ուղղություններով ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը, ես մի քանի հարցի ուզում եմ անդրադառնալ։ Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։

«Երկու հիմնական թեզի է անդրադառնում այդ պաշտոնատար անձը, որ ՄԻՊ-ն ընդհանարապես անաչառ չէ, կասկածի տակ է դնոթւմ անաչառությունն առհասարակ և քաղաաքկան հայտարարություններ է անում։ Նախ դա ծիծաղելի է, որովհետև դրանից երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովը երբևէ ամենաուժեղ զեկույցն է ընդունում ՀՀ ՄԻՊ-ի վերաբերյալ, հերիք չէ ամրագրում է այդ կարգավիճակը, նաև ասում է, որ ՀՀ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում մարդու իրավունքների ժողովրդավարության զարգացման համար»։

Ավելին՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ