ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ Էրիկ Օլսոնը կքննարկի տարածաշրջանային և երկկողմ համագործակցությանն վերաբերվող հարցեր:
Երևանում նոյեմբերի 2-4-ը նա կմասնակցի Հարավային Կովկասում ԱՄՆ առաքելությունների ղեկավարների նիստին, որտեղ կներկայացվեն տարածաշրջանի երեք երկրների ամերիկյան դեսպաններ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը