28 10 2021

«Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը․ Պուտինը խոսեց»․ Ձեր սիրելի Perfect.TV-ի վերնագիր է․ Արեգնազ Մանուկյան



«2 օրից հայերի երկիրը 5 անգամ կմեծանա», «1000 ազերու գերի են վերցրել Շուշիում», «Ծովից ծով ենք սարքելու հայերի երկիրը»․․․ Սա էլ ձեր սիրելի Perfect.TV-ի վերնագրերն են։ Այսպիսի ապուշություններ են հրապարակում, իսկ դուք պայքարում եք գրանցված լրատվամիջոցների դեմ, որոնք ձեզ  հաճո չեն։ ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը

Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն կրում է տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը։ 

Արեգնազ Մանուկյանի խոսքով, նախաձեռնության տողատակերում իշխանությանը ոչ հաճո և  կառավարությա կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցների  դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է։

«Մամուլն ազատ է ավելի քան երբևէ կարգախոսը թմբկահարող իշխանությունները գործում են ընդդեմ կառավարության ազդեցությունից դուրս մամուլի»,-ասաց Մանուկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ