28 10 2021

Պատերազմում ողբերգական արդյունքների հիմքը դրվել է սեպտեմբերի 25-ին՝ Փաշինյանի մեղավորությամբ․ Աբրահամյան



Նվազագույնը սեպտեմբերի 25-ի դրությամբ ՊԲ-ի, որպես հարվածի գլխավոր ուղղության և ՀՀ ՊՆ-ի բանակային կորպուսները պետք է բերվեին համապատասխան  մարտական վիճակի, տեղի ունենար ամբողջական զորքերի  ծավալում։ Զորքերը  պահպանությունից պետք է անցնեին պաշտպանության, զուգահեռ պետք է տեղի ունենար մոբիլիզացիա բոլոր ուղղություններով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նիկոլ Փաշինյանը խոստավանում է, որ եղել է այդպիսի լուրջ գործոնների առկայություն և երկիրը համապատասխան ռեժիմի չի բերվել, սրանով արձանագրելով, որ պատերազմում այսպիսի ողբերգական արդյունքների հիմքը դրվել է հենց սեպտեմբերի 25-ին  և դրել է Փաշինյանի պատասխանատվության, մեղավորության արդյունքում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ