25 10 2021

Հայաստանի գլխին մի շարք վտանգներ կան կախված, որոնք օրեցօր սրվում են. Վան Համբարձումյան



Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստվում է լայնածավալ զորավարժությունների, նման բան տեղի է ունեցել նաև 44-օրյա պատերազմից առաջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: «Զորքերը կուտակել են սահմանին, պահեստազորայիններին են պատրաստվում ներգրավել, ինչպես նաև մեծ չափով տարբեր տեսակի զինտեխնիկա են կուտակում»,-ասաց նա: Ըստ նրա՝ այս պահին պատերազմի մեկնարկի մեծ հավանականություն կա, իսկ տարածաշրջանում իրավիճակը նույնպես լարված է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ