Մեր բանակի հիմքում ոչ միայն դրված է եղել պաշտպանության տրամաբանությունը, այլ այն սկզբունքով է առաջնորդվել, որ տարածաշրջանում հնարավոր են տարբեր տեսակի զարգացումներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը: «Երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է Զինված Ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, դրանք լոկ թղթի վրա գրված հայտարարություններ չպետք է լինեն: Ես չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը դա անելու համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը