22 10 2021

Երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց մարդ են ման գալիս, որ վրան մունաթ գան. Տիգրան Աբրահամյան

Երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց մարդ են ման գալիս, որ վրան մունաթ գան. Տիգրան Աբրահամյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանությանը նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու» և պաշտոնական տեղեկություններով, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցումը թույլ տալու համար։

Թե չէ բուն խնդիրը թողած ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում, թե բա՝ բանակցում ենք, որ դուրս գան, ՊՆ-ն ասում է՝ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանք չեն տանում և այլն։

Ձեր մանր-մունր խորամանկությունները գնացեք ձեր շրջապատում քննարկեք, մեզ պատասխան տվեք վերևում շարադրածս հարցադրումների վերաբերյալ։

Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան»,- գրել է պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ