ՏԻՄ ընտրությունների արդյունքներից խորհուրդ եմ տալիս էյֆորիայի մեջ չընկնել, քանի որ այդ ընտրությունները ունենն առանձնահատկություններ։ Կարևոր է, որ Առուշ Առուշանյանը անազատության մեջ էր և շատերի մեջ խոսեց արժանապատվությունը, որովհետև անգամ իշխանության ձայն տված մարդիկ անարդար էին համարում, որ իշխանությունը կապերը խզում է իրավունքի հետ։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Եթե իրավունքը չի պաշտպանում քաղաքական ընդդիմախոսներին, ապա վաղը նա չի պաշտպանելու սովորական շարքային քաղաքացիներին։ Եվ այդ «վաղն» արդեն այսօր է»,-ասաց Մելիքյանը։
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում տեղի ունեացած իրադարձություններից հետո, հատկապես հունիսի 20-ից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շեշտակիորեն իջել է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը