Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Առուշ Առուշանյանին, որը ներկայացնում ենք ստորև․
Հարգարժան Առուշ Գագիկի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Գորիսի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ: Գորիսեցիները իրենց վստահության քվեով վերահաստատեցին, որ Սյունյաց աշխարհի մեր գեղատեսիլ քաղաքի ապագան կապում են հենց Ձեզ հետ: Այդ իրողությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն: Համոզված եմ՝ կարդարացնեք Ձեր հազարավոր վստահորդների հույսերը: Նաև հավատում եմ, որ այսուհետ ևս Ձեր անմիջական մասնակցությամբ կամրապնդվի Գորիսի ու Ստեփանակերտի միջև փոխգործակցությունը: Գիտեմ, որ դրա ջատագովն եք: Վկան 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում Ձեր նախաձեռնությամբ իրականացված մի շարք մարդասիրական ծրագրերն են: Հիշում ենք և գնահատում: Մաղթում եմ Ձեր բոլոր հայրենաշեն ձեռնարկներին հաջողություն, Ձեզ քաջառողջություն և խաղաղ երկինք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը