17 10 2021

Այս խուզարկության նպատակն էր կազմալուծել «Առուշ Առուշանյան» դաշինքի աշխատանքը. Արմեն Մելքոնյան



Ոստիկաները հեռանում են, ըստ ինձ իրենք ոչինչ չեն գտել, իրենք էլ հակված չեն, որ ինչ-որ մի բան գտել են, առգրավվել են 28 թերթ  տարբեր փաստաթղթեր: Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս խուզարկությունը, ապօրինի է, ես նաեւ սա արձանագրել եմ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը   թույլատրել էր խուզարկություն կատարել մեկ օր ընդամենը ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին, խուզարկությունը փաստացի իրականացրեցին ՀՀ Ոստիկանության կոռուպցիայի վարչության ոստիկանները, որն օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ  դատարանը հստակ, սեւը սպիտակի վրա գրել էր, որ ինքը թույլատրում է, որ խուզարկությունը կատարեն Գորիսի բաժնի աշխատակիցները, բայց խուզարկությունը տեղի ունեցավ այլ անձանց կողմից, որն օրենքի կոպտագույն խախտում է: Երկրորդ` առգրավեց անձնական բնույթի նամակներ, որի իրավասությունը ոստիկանությունը թույլ չէր տվել: Նամակում այնպիսի տեղեկություն է գրված, որը մեզ շատ ձեռնտու է, գրված է, որ եթե իշխանությունները փող չբաժանեն, Առուշանյանը 100 տոկոսով անցնելու է, բայց նրանք անտեսելով դատարանի որոշումը նամակները առգրավեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ