16 10 2021

«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք

«Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Աբովյան քաղաք

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր «Հայաստան» դաշինքի իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Ելենա Կիրակոսյանի, Արամ Վարդևանյանի, Արծվիկ Մինասյանի և Քրիստինե Վարդանիյանի հետ այցելել ենք քաղաք Աբովյան, որտեղ հանդիպում ենք ունեցել մեր քաղաքացիներին հետ։

Ներկայացրեցինք անցնող ամիսների մեր գործունեությունը և պատասխանեցինք քաղաքացիներին հուզող հարցերին։ Խոսեցինք ինչպես տեղական խնդիրների, այնպես էլ երիրի անվտագային ու սահմանային իրավիճակի, Արցախում ստեղծված կացության վերաբերյալ։

Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք քաղաքացիների ակնկալիքներին և մեր առաջիկա անելիքներին»,- գրել է Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ