Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:
«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են, որ տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:
Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը