08 10 2021

Ագնեսա Խամոյան․ Փաշինյանը սպառնում է գլխատել պատվաստումների շուրջ անգամ մասնագիտական խոսքը



«Մենք պարբերաբար լսում ենք  հեղինակավոր գիտնականների, բժիշկների տեսակետներ՝ պատվաստումների վերաբերյալ, և այդ վերլուծությունները, որոնք մեծ հաշվով հակապատվաստումային քարոզ կբնութագրվեին Հայաստանում, համենայն դեպս չեն զսպվում արտասահմանում, այդ գիտնականներին ոչ ոք իրենց կարծիքն հայտնելու համար չի կալանավորում, չի գնդակահարում, մինչդեռ երեկվա կառավարության նիստին Փաշինյանի սպառնալից հայտարարությունները հենց մեր ներսում այլակարծության դեմ էր ուղղված»,-երկվա կառավարության նիստին Փաշինյանի ելույթին այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Yerevan.Today-ի տաղավարում:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հանձնարարեց ձերբակալել կամ կալանավորել կորոնավիրուսի դեմ պատվաստումներին չհամաձայնող ցանկացած մեկին, ով համարձակություն կունենա հանրայնորեն իր տեսակետը հայտնել ու այդպիսով հակապատվաստումային քարոզչությանը նպաստել:

«Մինչդեռ այս պահին կա գործող կարգ, համաձայն որի՝ ցանկացած քաղաքացի ունի այլընտրանքի իր իրավունքը, այն է՝ 15 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել գործատուին»,- հիշեցնում է «Հայաստան» դաշինքի պատգամավորը:

Այս կարգը «Հայստան» խմբակցությունը, իհարկե, վիճարկելու է Սահմանադրական դատարանում, արդեն իսկ մուտքագրվել է մեր բողոքը այդ առնչությամբ, բայց մյուս կողմից Փաշինյանը ինքնիրավչության ճանապարհով մարդկանց իրավունքներն է ոտնահարում ու շանս չի թողնում անգամ գործող կարգով իրավունք իրացնելու համար:

Ագնեսա Խամոյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 12-ին նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավոր արդյունքներին՝ նշելով, որ այլևս ակնհայտ է, որ անգամ Փաշինյանին ընտրողների հայացքն է ուղղված դեպի Կրեմլ։ Քանի որ նրանք էլ իրենց պաշտելի Փաշինյանից այլևս սպասելիք չունեն, հիմա սպասումներ ձևավորվում են միայն Պուտինի շուրջ, թե ի՞նչ կարող է այս անգամ նա անել Հյաստանի համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ