Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարը ճիշտ ժամանակն է, որ հանրությանը ներկայացնի, թե ինչ ծավալի և քանի միլիարդի շինաշխատանքներ են իրականացվել Շուշիում 1992 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Ագային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Այնուհետև պատգամավորը կարծում եմ՝ճիշտ պահն է, որ հանրությունն իմանա, թե ինչ և ինչ կարգի ուսումնարաններ թանգարաններ, հուշարձաններ, եկեղեցիներ են կառուցվել մեր սիրելի Շուշիում , միաժամանակ կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչը պետք է արձագանքի իջևանցիներին, Իջևան քաղաքի բնակիչների անհագստությանը։ Բանն այն է, որ լսելոլ Շուշիում տեղի ունեցած բացատրությունը, իջևանցիները միմյանց հարց են տալիս՝ «եթե Շուշին, որտեղ այսքան թանգարաններ, հուշարձաններ, շենքեր են կառուցվել արժանացավ այդ ճակատագրին ապա ինչ է սպասվում իջևանին, որտեղ Շուշիի համեմատ գրեթե ոչինչ կամ ավելի ճիշտ ոչինչ չի կառուցվել»։
Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հորդորեց պատգամավորին գրավոր դիմել, իսկ ըստ Դումանյանի, Իջևանում սպասվում է պայծառ ապագա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը