21 06 2023

Հարգելի Իջևանցիներ, դիմեք ձեր հայրենակից Նիկոլ Փաշինյանին և նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանին․ լրագրող

Հարգելի Իջևանցիներ, դիմեք ձեր հայրենակից Նիկոլ Փաշինյանին և նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանին․ լրագրող

 

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի Իջևանցիներ, դիմեք ձեր հայրենակից Նիկոլ Փաշինյանին, հարցրեք, թե նա  ինչու 2018-ից հետո, անցած հնգամյակում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրել Իջևան քաղաքում և  համայնքի գյուղերում։ Խնդրեք ու պահանջեք վարչապետից, որ կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցի  հունիսի 19-ի կարկտահարության, սելավների, ուժգին քամու պատճառած մեծ  վնասները։

Դիմեք Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, որպեսզի մարզպետարանի պաշտոնյաների պարգևատրման ֆոնդի տասնյակ միլիոնավոր դրամները հատկացվեն  բնական տարերքից տուժած իջևանցիներին»։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին տեղի ունեցած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Իջևան քաղաքին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ