06 10 2021

Այս իշխանությունները կարող են մեր պարտությունների փոսն ավելի խորացնել․ Արթուր Խաչատրյան



«Ադրբեջանը կարող է վաղը նույնպես  հարձակվել  հայկական բնակավայրերի, դիրքերի վրա,  մարդկանց գերեվարել ու վերադարձնելու դիմաց  լրացուցիչ զիջումների պահանջներ ներկայացնել»,-նշեց «Հայաստան» խմբակցության պատջգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Yerevan.Today-ի հետ զրույցում։

«Գերիների հարցով ՀՀ իշխանութունները ձեռքերը լվացել են ոչ միայն գերիների հարցից , այլև Արցախի հարցից են ձեռքերը  լվացել ։ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ բոլոր գերիներին վերադարձրել է , բայց տեսեք ինչ է դա նշանակում․ Ադբեջանը , որ  նոյեմբերի 9-ի․ ստորագրել է մեզ համար  խայտառակ  փաստաթուղթը  շարունակում է ոտնահարել, լրացուցիչ պայմաններ է թելադրում , դիրքերն էլ ավելի է բարելավում։  Ադրբեջանը կարող է վաղն էլի հարձակվել հայկական բնակավայրերի, դիրքերի վրա,   մարդկանց գերեվարել  ու  պահանջի լրացուցիչ զիջումներ վերադարձնելու դիմաց»,-նշեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ