06 10 2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման գործընթացը մասամբ սկսվել է. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման գործընթացը մասամբ սկսվել է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու Ադրբեջանի պատրաստակամության և դրանցում ԵՄ մասնակցության հնարավորության մասին, հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին Ալիևը հայտարարել է Ադրբեջանում ԵՄ նորանշանակ ներկայացուցիչ Պյոտր Միխալկոյի հետ հանդիպմանը:

«Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղ համաձայնագրի, սահմանազատման, հաղորդակցությունների բացման շուրջ. այդ գործընթացը, ի դեպ, մասամբ սկսվել է։ Բայց ես կարծում եմ, որ եթե Եվրամիությունը ակտիվորեն մասնակցի, և տեսնում եմ, որ կա նման ցանկություն, դա կարող է օգնել մեզ շատ ոլորտներում։ Դա կարող է նաև կայունության, կանխատեսելիության և խաղաղության շատ կարեւոր գործոն լինել»,- ասել է Ալիևը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ