06 10 2021

Պարոն Ղալումյանը որևէ իրավական փաստաթուղթ չի կարող ցույց տալ, որի հիման վրա այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին ․ պատգամավոր



 

Մի շարք փաստեր խոսում են այն մասին, որ այս իշխանություններն արդեն բանավոր կերպով Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են Ադրբեջանին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Երբ Վահե Ղալումյանն ասում է, որ դա ադրբեջանական տարածք է, որևէ իրավական փաստաթուղթ չի կարող ցույց տալ, որի հիման վրա նա կարող է նման բան ասել: Նա չի կարող և որպես պետական պաշտոնյա չպետք է նման բան անի: Դե ֆակտո այդ ճանապարհը տրված է Ադրբեջանին»,-նշեց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորն ասաց, որ երբ իրանական բեռնատար մեքենաները մտնում են Հայաստան, նրանց փաստաթղթերում կնիք է դրվում: Հետո գալիս են ու մեր մաքսատան աշխատակիցներն այդ ադրբեջանական կնիքի վրա են կնիք դնում:

«Փաստորեն դե ֆակտո ճանաչում են, որ ադրբեջանցիները այդ ճանապարհի կոնկրետ հատվածում հստակ լիազորություն ունեն: Բայց որևէ իրավական փաստաթուղթ այս առումով չկա»,-ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ