05 10 2021

Ինձ ոչ մեկ չի կարող ասել դավաճան և կապիտուլյանտ, իմ ժողովուրդը ինձ շատ է սիրում. Արմեն Խաչատրյան



ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը նույնպես անարգել գնում-գալիս է Սյունիք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Նա հերքեց լուրերը, թե այնտեղ իրեն չի դիմավորել, հակառակը իր համոզմամբ իր հայրենի քաղաքում իրեն շատ են սիրում, ինքն էլ հիմա զբաղված է ՏԻՄ ընտրություններով: «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիները պահակակետ են տեղադրել, այո, դա որոշակի խոչընդոտ է վարորդների համար, մի տասը-տասնհինգ րոպե վարորդները ստիպված են լինում սպասել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ