«Հայաստան » խմբակցության պատռգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթում նշեց, որ խորհրդարանում քննարկվող թիվ մեկ օրակարգային հարցը պետք է լինի ոչ թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելը, Պետական տուրքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելը , այլ ՝ անվտանգային խնդիրների մասին շատ կարևոր այլ հարցեր քննարկելը:
« Սյունիքում իրավիճակը, նախորդ նստաշրջանից հետո, որևէ դրական առաջընթաց չի ունեցել, այլ՝ հակառակը. Այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինաշխատանքներ են իրականացնում այնտեղ, որևէ մեկը պատկերացում ունի՞ ինչ են կառուցում և ինչ նոր վտանգներ կարող են ստեղծել այդ շինաշխատանքները մեր հայրեակիցների համար: Նախորդ նստաշրջանից հետո, երբ մենք բարձրաձայնեցինք մաքսակետի տեղադրման մասին , դրանից հետո մեր հայրենակիցները նույնիսկ առևանգվում էին այդ ճանապարհահատվածից և դրա պատասխանատումն մինչև այսօր պարզ չէ , թե ով է: Ավելին, այս հարցով դիմել եմ բազմաթիվ գերատեսչությունների, և բոլորը նույն պատասխանն են տել՝ ասելով , որ իրենց լիազորություններից դուրս է: Այսինքն մեր երկրում մի կառույց չկա՞, որ մեզ կասի, ի վերջո,այդ ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցներն ու՞մ պետք է ապավինեն: Ո՞վ է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար: Ցավալիորեն, մարդիկ, ովքեր 3 տարի առաջ ասում էին մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ոչ էլ՝ ժողովրդին»,-նշեց Աննա Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը