02 10 2021

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարծում եմ, որ կառուցողական էր և խոստումնալից․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարծում եմ, որ կառուցողական էր և խոստումնալից․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական  EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև հանդիպումից հետո, ադրբեջանցի նախարարն իրեն «խոստումնալից տեղեկատվություն» է տվել:

«Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքն էր: Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից, կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից»,-ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ «պատերազմի ավարտից հետո իրենց  դիրքորոշումը մնում է անփոփոխ»

«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել մեր սահմանների սահմանազատումը և, իհարկե, այս գործընթացն ավարտելուց հետո՝ սահմանագծել: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ աշխատանք սկսել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է Ալիևը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ