01 10 2021

Վավերագրում՝ կյանքի գնով



«Վավերագրում՝ կյանքի գնով». ֆիլմ՝ արցախյան երկրորդ պատերազմը լուսաբանող լրագրողների մասին։ Ավելի ճիշտ, այդ պատերազմը՝ նրանց աչքերով ու մեկնությամբ:

Նրանք աշխատել են կյանքի ու մահվան սահմանագծին՝ ողջ մնալու հույսով: Անվտանգային բազմաթիվ խնդիրներին զուգահեռ լրագրողները բախվել են նաև տեղեկություն ստանալու և տարածելու խնդրին։ Թշնամու նշանառության տակ, սակայն ճշմարտությունն աշխարհին հասցնելու հաստատակամությամբ՝ նրանք վավերագրել են 24 ժամ շարունակ։

Ֆիլմում օգտագործվել են «Sputnik Արմենիա» գործակալության, «ԲԱՐՍ ՄԵԴԻԱ» կինոստուդիայի, «Հետք» պարբերականի, wargonzo նախագծի տեսագրություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ