Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եղավ այն, ինչ պիտի լիներ, ինչ ՆԱԽՕՐՈՔ կանխագծված էր: Կրկնվեց Կարսը։ Կարսի անկման մեղավոր հայտարարվեցին հայ բոլշևիկները։ Շուշիի (Արցախի) անկման մեղավորները դեռ կնշանակվեն։ Եվ դա չի լինի «Եկեք պայմանավորվենք՝ անկախ արդյունքից՝ ասելու ենք «Հաղթել ենք» մտքի հեղինակները։
Դրա մեղավոր կնշանակվեն էն տղերքը, որոնց հոգիները զարմացած ու տարակուսած, նաև հիասթափված թափառում են երկինքներում։ Որովհետև «լավ չկռվեցին» և տվեցին իրենց ունեցածը՝ կյանքը։ Իսկ դա ի՞ նչ է որ։ Իսկ Արցախի հարցը լուծվելու էր հրապարակում՝ ժողովրդի կամքով։ Մինչդեռ լուծվեց գիշերը՝ ալիևի հետ։ Մտածեք, եթե կարող եք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը