01 10 2021

Դու և հայրդ պարտվել եք ՀՀ նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտության դաշտում. Սերժ Սարգսյանը՝ Ալիևին



 

Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին, անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններին, որոնք նվիրված էին թե՛ իրեն, թե՛ Հայաստանին, հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև՝ Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին թե՛ ռազմի դաշտում և թե՛ դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականին դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը», - հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ