01 10 2021

Ինչու՞ էիր հրահրում թշնամուն, թե բա կոմպրոմատ ունեմ ալիևի վրա․ Բա ու՞ր ա․ Արա Վարդանյանը՝ Փաշինյանին

Ինչու՞ էիր հրահրում թշնամուն, թե բա կոմպրոմատ ունեմ ալիևի վրա․ Բա ու՞ր ա․ Արա Վարդանյանը՝ Փաշինյանին

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարցեր նիկոլին.

1. Ինչու՞ էիր նպատակաուղղված վատացնում Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ,

2. Ինչու՞ էիր բանակի լավը լինելը նմանացրել ելակ ուտելու հետ,

3. Ինչու՞ էիր քրեական հետապնդման ենթարկում գրեթե բոլոր մարտական գեներալներին և Արցախը ազատագրողներին,

4. Ինչու՞ էիր գնում ՍՈՒ-էր, երբ պատասխանատուները քեզ ասում էին, որ իրենց կարիքը չկա,

5. Ինչու՞ էիր փոխում ՊՆ գնման պլանը,

6. Ինչու՞ վիժեցրեցիր Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները,

7. Ինչու՞ վերելակում թողեցիր որ թշնամին ամբողջությամբ կահավորի և ինժեներական աշխատանքներ իրականացնի շփման գծի ողջ երկարությամբ,

8. Ինչու՞ և ինչ էիր բանակցում թշնամու հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջքի ետևում,

9. Ինչու՞ էիր նպատակաուղղված վատացնում Հայաստանի հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ,

10. Ինչու՞ էիր հրահրում թշնամուն, թե բա կոմպրոմատ ունեմ ալիևի վրա։ Բա ու՞ր ա,

11. Ինչու՞ էիր զավթում գլխավոր հրամանատարի դերը, եթե այն Սահմանադրությամբ կարող էիր ստանձնել միմիայն Հայաստանի կողմից պատերազմ հայտարարելու դեպքում,

12. Ինչու՞ էիր բոլորին կոչ անում գնալ առաջնագիծ, բայց չէիր հայտարարում ընդհանուր մոբիլիզացիա,

13. Ինչու՞ էիր պատերազմի 2րդ օրը խոսում պարտությունից, թե բա ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք զգա։

Ինձ չես պատասխանում, մի պատասխանի։ Բայց այս բոլոր և այլ հարցերին միևնույնն է պատասխան ես տալու դատարանում` պետական դավաճանության գործով անցնելու ժամանակ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ