30 09 2021

«Դավիթ Տոնոյան» շոուով պետք է հանրությանը խաբեն ու ասեն, որ մենք գտանք ևս մեկ մեղավոր. Նարեկ Մանթաշյան



Պատերազմի 1-ին տարելիցի կապակցությամբ կազմակերպվեց երթ դեպի Եռաբլուր, իշխանությունների կանխատեսմամբ այնտեղ պետք է լինեին առավելագույնը 1000-1500 մարդ, այնուհետև ԱԱԾ պաշտոնական տվյալներով այնտեղ կային 12 հազար մարդ, իսկ դա նշանակում է, որ առնվազն 15 հազար մարդ է եղել: Ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:

«Այս ամենը շատ ծանր է տանում իշխանությունը ու էս հանրային ֆոնի վրա պատերազմի ամեն օրը տարբեր մարդիկ վերհիշում են, պատերազմական հաղորդումներ են նկարում ու կարծես ազգն արթնանում է, որվհետև գիտակցում է, որ այս կամ այն օրը մեզ խաբում էին: Օրինակ՝ մեզ ասում էին, որ էս պահին մենք խոցել ենք թշնամու տեխնիկան, ու մենք չունենք կորուստներ, էն դեպքում, երբ թշնամին էդ օրն արդեն հրապարակում էր, թե մենք ինչքան կորուստ ունենք: Ու էս ստերի բացահայտման ֆոնին իրենք տեղեկատվական պատերազմի ոլորտում պետք է  հակակշիռ ունենայինք, որն այս պահին «Դավիթ Տոնոյան» շոուն է, որով պետք է հանրությանը խաբեն ու ասեն, որ մենք գտանք ևս մեկ մեղավոր»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ