ՀՀ-ում կալանքը դարձել է բացառապես քաղաքական գործիք։ Արմեն Չարչյանի վիճակը ինչպես նախկինում շատ ծանր է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստւան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Կարևորում եմ, որ Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է նշանակվել, այդտեղ պաշտպանների լրագրողների ջանքերը շատ մեծ էին։ Հույս ունեմ, որ դատարանը կգտնվի բարձունքի վրա, որովհետև այստեղ այլ տարբերակ, քան այդ խայտառակ խափանման միջոց կալանավորումը վերացնելը ուղղակի չկա»,- ասաց Վարդևանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև հայտնեց, որ ՍԴ վարույթ է ընդունել իրենց կողմից ներկայացված դիմումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ․ «Սա ի դեպ վերաբերվում է ոչ միայն ընդդիմադիր պատգամավորներին, այլ նաև իշխանական պատգամավորներին է վերաբերվում և ապագայում եկող պատգամավորներին է վերաբերվելու, որովհետև այնպես, ինչպես տրորեցին անձեռնմխելիության ինստիտուտը, երբեք նման բան չէր եղել»,- ասաց Վարդևանյանը և նշեց, որ ՍԴ-ն նսիտը նշանակել է դեկտեմբերի 8-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը