Համայնքների խոշորացումը ձևական նշանակություն չի կարող լինել, այն ունի միջազգային փորձից բխող տրամաբանություն, բայց այն, ինչ այսօր կատարվում է, ունի բացառապես քաղաքական բնույթ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը տեսնում է, որ կան համայնքներ, որոնց ղեկավարները չեն ցանկանում իրենց ենթարկվել, այս ձևով փորձում են ազատվել նրանցից, ավելին, որպես պաշտոնակատար նշանակում են իրենց թեկնածուներին, որ կազմակերպի ընտրությունները:
Վարդևանյանը նաև նշեց, որ արդեն իսկ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են՝ շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած, Առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը