22 09 2021

Էս ոստիկանական «բեսպրեդելը» վերջ ունի՞․ Բագրատ Եսայան

Էս ոստիկանական «բեսպրեդելը» վերջ ունի՞․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, Taguhi Tovmasyan, Avetik Ishkhanyan Ավետիք Իշխանյան, այս այլանդակությունն ինչքա՞ն պետք է շարունակվի։ Օրենքի «պահապան» գնդապետ պետրոսյանը, Սահմանադրությամբ ամրագրված մարդու ազատությունների ու իրավունքների բացահայտ խախտումով պահանջում է ՀՀ քաղաքացուց հեռանալ ինչ որ տարածքից՝ իր պահանջի հիմքում դնելով տվյալ քաղաքացու հայտարարությունը, այնուհետև իր ապօրինի պահանջը «ձևակերպում» է որպես «ոստիկանության օրինական պահանջ», սպառնում է բերման ենթարկել քաղաքացուն։ Էս ոստիկանական «բեսպրեդելը» վերջ ունի՞, ի՞նչ է նշանակում «օրինական» պահանջ, արդյո՞ք ոստիկանի համազգեստ ցանկացած կրող իր ուղեղում ծագած ամեն հիմար միտք կամ իր ղեկավարից ստացած հանձնարարությունը կատարելով իրավունք ունի Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված մարդու իրավունքների խախտումով պահանջ ներկայացնել, այդ պահանջը ներկայացնելով որպես «ոստիկանության օրինական պահանջ»։ Սա ոստիկանապետության ու բռնապետության տանող ուղիղ ճանապարհ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ