17 09 2021

Իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը․ Իշխան Սաղաթելյան



Հայաստանում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ, Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ունենում ենք նորանոր դրսևորումներ ու շաբաթվա կարևոր ու գլխավոր թեման Գորիս-Կապան ճանապարհում Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակետի տեղադրումն էր։ Չնայած կար համաձայնություն իշխանության կողմից, որ ԱԱԾ տնօրենը գար Ազգային ժողով ու այդ թեմայով քննարկում տեղի ունենար, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Իշխանություններն ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը ու ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ մեզ, պետական դավաճանության շատ դասական օրինակ է», - ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ