14 09 2021

Դատարանները կալանքը կիրառում են առանձին դեպքերում քաղաքական ցուցումներով․ Էլինար Վարդանյան



Ես հիշում եմ Ձեր տեսակետը, որ  կալանքը դատարանների կողմից չի կարող և չպետք է օգտագործվի որպես գործիք։ Ցավոք մենք այսօր ունենք մի իրականություն, երբ դատարանները կալանքը կիրառում են առանձին դեպքերում քաղաքական ցուցումներով, առանձին դեպքերոմ որպես պատժիչ գործիք, և այսօր էլ մեր գործընկերներից երեքը կալանքի տակ են և քաղաքական ցուցումներով և որպես պատժիչ գործիք։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

«Որպես իրավաբան գիտնական, որքա՞ն կարող է մեր դատական համակարգը շարունակել այսպես գործել, կալանքը որպես ռեպրեսիվ գործիք օգտագործել»,- հարց ուղղեց Վարդանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ