Ես շատ տրամաբանական եմ համարում, որ արդարացման դատական ակտից հետո, պետք է նաև իրավապահները ներողություն խնդրեն անձից կատարված քրեական հետապնդման համար։ Դուք խոսեցիք տարուց ավել ձեր կալանավորման մասին, ես էլ կարող եմ ասել, որ 2018 թվականից ի վեր մենք ունեցանք բավականին աղմկարահույց գործ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում դիմելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին ասաց Հայաստան խմբկացության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Փաստորեն նաև Ձեր կալանավորված լինելու ժամկետից ավելի երկար կալանավորված եղավ 300․1 հոդվածի հիման վրա քրեական հետապնդման, որն էլ 2021 թվականի մարտի 26-ին ՍԴ որոշմամբ ճանաչվեց հակասահմանադրական։ Դուք նախկինում շատ հաճախ խոսում էիք այդ քրեական գործից, ջանասիրաբար պաշտպանում էիք այդ հոդվածը։ Օրինակ հիմա Դուք պատրաստվում եք դիրքորոշում հայտնել, որ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ապօրինի էր և նաև ներողություն խնդրեք, որ պաշտպանել եք նման խայտառակ հոդվածով քրեական հետապնդումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը