«Բերել եք մի մոդել, որտեղ քաղաքական ընդդիմության դերակատարությունն ուղղակի զրոյացված է»,- այս մասին ԱԺ նիստին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Որդեգրվել է մի մոդել, որտեղ չի կարող հակակոռուպցիոն քաղաքականությունն ունենալ դրական արդյունք, այն պատճառով, որ կոռուպցիան ծնող հիմնական շարժառիթը և պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման և հանրային իրավունքների տրամադրաման մակարդակում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի , կոռոպցիայի դեմ պայքարի կենտրոնական տեղում պետք է լինի ընդդիմությունը.
«Ընդդիմությունն էստեղ ու՞ր է ,որտե՞ղ է , ինչպե՞ս պետք է կարողանա օբյեկտիվ տեղեկատվություն ստանա խորհրդարանը, երբ չկա ընդդիմության խոսքը: Այս համակարգի չի կարող իրականացնել կոռուպցիայի դեմ պայաքարը»,-նշեց Արծվիկ Մինասյանը:
Ըստ Արծվիկ Մինասյանի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ներկայացված հարցի քվերակությանը:
Մանրամասները՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը