Նախօրեին Արամ Զավենի Սարգսյանն իր հերթական հարցազրույցի ժամանակ նորից խոսում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին՝ ակնարկելով ինչ-որ նոր հետաքննության մասին: Այս մասին Yerevan.Today-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանից:
- Երեկ մի հարցազրույցում Արամ Զավենի Սարգսյանը ակնարկում էր ինչ-որ հանցագործությունների մասին, որոնց մասին իբր հետաքննությունը փորձում է տեղեկություններ ստանալ Աղվան Հովսեփյանի գործով և ակնարկում էր , որ իբր թե Ռոբերտ Քոչարյանն էլ կապ ունի դրա հետ: Կխնդրենք Ձեր գնահատականը այս հայտարարության մասին:
- Արդեն շուրջ 25 տարի է, ինչ մի քանի անձնավորություն փորձում են տարատեսակ հանցագործություններ կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Բոլոր այդ փորձերը անփառունակ ավարտ են ունենում, դրանց հեղինակներն էլ արդեն վաղուց կորած սուտասանների համբավ ունեն մեր հասարակության մեջ։ Նրանց շարքում է նաև ձեր հիշատակած անձը, աղետի գոտին թալանելով հարստացած ու հակաբեղմնավորիչ ածականով հասարակությանը հայտնի մեկ այլ անձ, ևս մեկ-երկու հոգի։
Այսօր դժվար է գնահատել վնասի չափը, որ սրանք հասցրել են մեր ներազգային համերաշխությանը, մեր պետության հեղինակությանը։ Ու ցավոք, շարունակում են վնասել»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը