10 09 2021

Ադրբեջանաթուրքական քարոզչություն. առաջամարտիկները

Ադրբեջանաթուրքական քարոզչություն. առաջամարտիկները

Վերջերս ավելի ինտենսիվ են դարձել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «բարիդրացիական հարաբերությունների», առևտրի, ապաշրջափակման թեմաներով նեյնիմներն ու բացահայտ մանիպուլյատիվ քարոզչական հայտարարությունները, որոնցով ամենից հաճախ հանդես են գալիս ուղղակիորեն նիկոլական (իշխանական) շրջանակները կամ երկրորդ պլանի նիկոլականները: Այն, որ «լևոնական» ծերունի գվարդիայի ներկայացուցիչների ակտիվությունը այդ առումով ոչ միայն կանխատեսելի էր, այլև նույնիսկ անխուսափելի:

Ահավասիկ, օրերս փայլատակել է ՀՀՇ-իզմի տարիներին ՀՀ ԿԲ-ն ղակավարած Բագրատ Ասատրյանը: Սույն կարկառուն ՀՀՇ-ականը սիրահոժար հարցազրույց է տվել ադրբեջանական caliber.az-ին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է «Հրապարակը»:

Թեպետ, ծանոթանալով թշնամական երկիրը ներկայացնող քարոզչամիջոցին Բագրատ Ասատրյանի կողմից վազեվազ և մեծ պատրաստակամությամբ տված պատասխաններին, կարելի է ասել, որ դա ոչ թե սոսկ հարցազրույց է, այլ պրոթուրքական, պրոադրբեջանական քարոզչության հերթական նմուշ: Ո՛չ գլուխգործոց, իհարկե, բայց ամեն դեպքում՝ թշնամու կողմից հանդես գալու, հայերին բնաջնջելու նպատակ հետապնդող և իրականացնող թշնամուն օգնելու և խրախուսելու բացահայտ դրսևորում է:

Բայց մեծ հաշվով, ի՛նչ է ասում Բագրատ Ասատրյանը: Մեծ հաշվով, նրա ասածն այն է, թե Հայաստանը ոչ մի շանս չունի, Հայաստանը դատապարտված է կործանման ու ոչնչացման, տնտեսական կրախի, քանի դեռ հարևանների, իսկ ավելի կոնկրետ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չի հաստատել բարիդրացիական հարաբերություններ:
Սա, Բագրատ Ասատրյանի քաղաքական առաջնորդ՝ Լ.Տեր-Պետրոսյանի թեզն է՝ դինամիկայի մեջ, այն է՝ «Լավ չես ապրի Սերգո ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»:
Բագրատ Ասատրյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի Նիկոլը Արցախը ուղղակիորեն նվիրեց թուրքերին: Բայց պարզվում է, դա քիչ է, որպեսզի Նիկոլին ընտրող  բիոզանգվածը լավ ապրի: Պարզվում է (չնայած, դա այն գլխից էլ էր պարզ), պետք է թուրքին նվիրել նաև Հայաստանի մնացած մասը:

Գործնականում, բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում են կոմունիկացիաների ապաշրջափակումից և այլ նման ճռճռան ֆրազներ են արտասանում, հանդես են գալիս հայասպան թուրքերի, նույն Ալիև-Էրդողան տանդեմի դիրքերից ու թշնամիների շահերն են սպասարկում: Բնական է, որ Բագրատ Ասատրյանը, իր պրոադրբեջանական տեսությամբ, դառնալու էր ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի մի երկու ժամվա աստղը:
Իրականում այս ուլտրա «նախկինները», թեկուզ նույն Բագրատ Ասատրյանը կամ նրանց ՀՀՇ-ական երկրակեր ու երկրաքանդ իշխանության այլ ներկայացուցիչներ, իրենց տեսություններով, դեռ 20-23 տարի առաջ են ձախողվել: Ավելին, 1998-2008 թվականների ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարույթան իրականացրած ակտիվ տնտեսական քաղաքականության ու վերափոխումների շնորհիվ ապացուցվել է, որ հնարավոր է ու կարելի է զարգանալ և առաջընթաց ունենալ նույնիսկ թուրքական շրջափակման աքցանների պայմաններում: Մի իրողություն, որից վատանում են միայն թուրքերն ու Հայաստանում նրանց շահերն սպասարկողները:

Կարևոր է, որ «բարիդրացիական հարաբերությունների», թուրքերի հետ առուտուր անելու և իրենց անարգ երազանքները մատնող այլ նման բաների մասին քարոզողները ծպտուն իսկ չեն հանում այն մասին, թե ինչի՛ հաշվին են պատրաստվում կամ պատրաստ դա անել:
Մինչդեռ, թուրքերը, առաջին հերթին՝ ադրբեջանական թուրքերը արդեն անթաքույց, բացեիբաց ասում, հասկացնում են, որ «բարիդրացիական հարաբերույթուններ» կարող են լինել միայն այն բանից հետո, երբ հայերը գրվեն թուրք, Երևանը՝ Էրիվան, Հայաստանն էլ՝ «Արևմտյան Ազերբայժան»:
Ապագա կա, գնացեք թլպատվելու...

 Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ