28 02 2020

Ես խիստ կասկածում եմ, որ չինովնիկները վաղը կաշառք չեն վերցնի․ Բագրատ Ասատրյան



Այսօր չինովնիկները կաշառք չեն վերցնում, բայց ես համոզված չեմ, որ այդ չինովնիկները վաղը կաշառք չեն վերցնի: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ առումով փոփոխություն տեղի չի ունեցել:

«Ոստիկանների հետ բոլորս ենք շփվում, զգում ենք, որ համակարգային որևէ փոփոխություն չկա: Մի բան է փոխվել՝ վերևի նստած մարդը այլևս չի ասում՝ բերեք իմ բաժինը տվեք: Էդ մեկը հաստատ եղել է: ԳԱԻ-ի պետը կաշառք չի ուզում, կամ ԳԱԻ ընդունվելու համար փող չեն վերցնում»,- ասաց Ասատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ