Առողջապահության նախկին փոխնախարարին կոռուպցիոն գործով մեղադրանք էր առաջադրվել, տեսանյութերն էլ տեսանք, որքան ժամանակ կալանավորվա՞ծ եղավ այդ անձը։ Իմ կարծիքով պետք է լ չէր այդ անձը կալանավորվեր, ի դեպ փաստացի քաղաքական հակառակ թիմում գտնվող անձի մասին է խոսքը, ես նման խնդիր չունեմ, բայց իրականում մի քանի օր եղավ անազատության մեջ դրանից հետո էլ գրավի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադռանալով հարցին, թե ինչու են մինչև հիմա կալանավորված Սյունիքի համայնքապետերը։
«Մեղադրանք դատավճիռն էլ առաջին ատյանը կայացրել է, բայց ազատության մեջ է, որովհետև անմեղության կանխավարկածով պաշտպանվա՞ծ է, այո, Վերաքննիչ բողոք ներակայացվե՞լ է, այո, դա նորմալ է, բայց ո՞նց է ստացվում, որ Արմեն Չարչյանը պարտադիր պետք է լինի կալանավորված, Առուշ Առուշանյանը պետք է լինի կալանավորված»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը