Նիկոլ Փաշինյանը վերջին կառավարության նիստում շատ վտանգավոր հայտարարություններ արեց, մասնավորապես Փաշինյանը փաստացի որպես ադրբեջանական շրջաններ ճանաչեց Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված արևմտյան շրջանները։ Նա իր բերանով Քաշաթաղի և Քարվաճառի շրջանը ճանաչեց որպես Ադրբեջանական տարածքներ։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Երկրորդ վտանգավոր հայտարարությունը դա Թուրքիայից եկող դրական ազդակների հիման վրա հայ-թուրքակաան սահմանները բացելն է՝ առանց նախապայանների։ Այնպիսի տպավորություն էր, որ արդեն կա պայմանավորվածությունը, որի հիմնական կետը լինելու է ցեղասպանության ճանաչման ուրացումը։ Փաստորեն, Թուրքիայի նախապայմանները կատարվել են»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերվում անկախության 30-ամյակը գունագեղ տոնակատարությամբ նշելու վերաբերյալ կառավարության ղեկավարի հայտարարությանը, մեդիափորձագետը նկատեց, որ այս պահին Հայաստանում են գտնվում մեծ թվով աղանդավորներ․ «Այն ինչ Փաշինյանը ցանկանում է անել հրապարակում ինչ-որ սատանիստական ծես է, որովհետև ինչպես կարելի զոհվածների հիշատակին նվիրված տոնակատարություն անելը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը