08 09 2021

Շիրակի մարզպետը կմասնակցի Գյումրու քաղաքապետի ընտրություններին



Գոյություն ունեն սոցհարցումներ, երբ ճշտվում են մարդկանց կողմից վերաբերմունքը տվյալ անձի աշխատանքի վերաբերյալ, ընդհանրչապես ընդունելի և չընդունելի լինելու հետ կապված: Երևի հարցումները և նաև այլ պատճառներ են եղել, որի ժամանակ վարչության նիստում նման որոշում է կայացվել: Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝  անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ընտրություններին իր մասնակցությանը:

«Ինձ առաջարկվել է լինել և գլխավորել համամասնական ցուցակը, և ես տվել եմ իմ համաձայնությունը, որովհետև լինել թեկնածու, հետագայում էլ, եթե ժողովուրդը կատարի իր ընտրությունը և, ի վերջո, ապագայում էլ որոշի, որ ես պետք է լինեմ քաղաքապետ, ինձ համար մեծ պատիվ կլինի գլխավորել այդ կառույցը և ղեկավարել քաղաքը»:

Ավելին՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ