06 09 2021

Ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից. Արսեն Ջուլֆալակյան

Ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից. Արսեն Ջուլֆալակյան

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը անդրադարձել է պետական բաձր պարգևների՝ մեդալների և պատվոգրերի շնորհմանը, նշելով.

«Կար ժամանակ(մինչև 2018թ ապրիլյան հայտնի դեպքերը…),երբ լրագրողները սեպտեմբերի 21-ից մի քանի շաբաթ առաջ սկսում էին տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ովքեր ակնկալվում էր, որ պետք է պարգևատրվեն անկախության օրվա առթիվ, հարցնել, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են երկրի նախագահի ձեռքից վերցնել պարգևը…

Հիմա շատ սյուռ է ստացվել:

Հայաստանի ակախության երեսուն ամյակի տոնական միջոցառումներն անցկացվելու են մի անձի վարչապետության օրոք, ով ապացուցված ամենամեծ վնասն է պատճառել պետությանը(Հայաստանին և Արցախին):

Ըստ իս, ամենաճիշտ ժամանակն է, որ լրագրողներն իսկապես այդ հարցն ուղղեն ապագա պարգևատրվողներին: Կարծում եմ, շատ ճիշտ և խորհրդանշական կլինի, եթե բոլոր ոլորտների վաստակաշատ մարդկանց ծանրակշիռ մեծամասությունը հրապակայնորեն հրաժարվի ցանկացած տեսակի պարգև/մեդալ/պատվոգրից…

Լիահույս եմ,որ շատերը պատրաստ են այդ քայլին գնալ, ուղղակի պետք է այդ ամենը մի փոքր համակարգել:

Եվ առհասարակ, ու՞մ է պետք նույնիսկ ամենաբարձր պարգևը, եթե այն ստորագրված է լինելու պետությունը կործանողի կողմից»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ