02 09 2021

Բավարարված եմ կառավարության աշխատանքով․ Ինչո՞ւ չէ, ունեմ լավ աշխատավարձ․ Վահագն Խաչատրյան



Այն օրվանից, երբ ՀՀ-ն որպես անկախ պետություն է ձևավորել, հիմք է  եղել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և այսօր էլ կա և մենք պետք է դա օգտագործենք։ Այս մասին ճեպազրուցյում ի պատասխան Yerevan.Today-ի հարցին, որ իշխանությունը պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել թշնամու հետ արդյոք կան հիմքեր ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը։

Դիտարկմանը՝ ի՞նչ նախադրյալներ կան, նախարարը պատասխանեց․ Նախադրյալ է այն, ինչ կա։

Նրա պատկերացմամբ պետք է հասնել արժանապատիվ խաղաղության։ Ինչ վերաբերում է գերիների և անհայտ կորածների ճակատագրին և նրանց իրական թվին․ «Դե, կիմանանք, ի՞նչը չգիտենք։ Ամեն ինչն էլ հայտարարված է, գերիների թիվն էլ, մնացածն էլ», - վստահ նշեց Խաչատրյանը։

Խաչատրյանը հայտարարեց նաև, որ բավարարված է կառավարության աշխատանքով։

Հարցին, թե պատճառն այն է, որ ինքը լավ աշխատավարձ և ծառայողական մեքենա ունի՞, ԲՏԱ նախարարը պատասխանեց․ «Այո, նաև դա։ Ինչո՞ւ չէ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ